Արտաքին 5 տարի առաջ - 11:44 19-07-2021

Լրտեսող ծրագրերն օգտագործվել են լրագրողներին և ակտիվիստներին լրտեսելու համար. ԶԼՄ-ներ

Ահաբեկիչներին և հանցագործներին հետապնդելու համար նախատեսված ծրագրակազմն օգտագործվել է լրագրողներին, իրավապաշտպաններին և բիզնեսի ղեկավարներին պատկանող սմարթֆոնները կոտրելու համար: Այս մասին ասվում է Washington Post-ի, Guardian-ի, Le Monde-ի և աշխարհի 14 այլ լրատվական կազմակերպությունների կողմից հրապարակված համատեղ հետաքննության մեջ:

Forbidden Stories և Amnesty International ոչ առևտրային կազմակերպությունները կարողացել են մուտք գործել էր 50.000 համարներից բաղկացած ցուցակ, որը 2016 թ. կազմվել էր NSO խմբի կողմից հնարավոր վերահսկողության համար: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է արաբական արքայական ընտանիքի մի քանի անդամների, առնվազն 65 կազմակերպությունների ղեկավարների, 85 իրավապաշտպանների, 189 լրագրողների և ավելի քան 600 քաղաքական գործիչների ու պետական ​​պաշտոնյաների, այդ թվում՝ դիվանագետների, ռազմական և անվտանգության աշխատակիցների հեռախոսներ: Ցուցակում ներառվել են նաև մի քանի պետությունների ղեկավարների և վարչապետների համարներ:

Ցանկում նշված չի եղել, թե այս հեռախոսահամարներից որին են հետևել: Այնուամենայնիվ, Amnesty-ի հատուկ ստորաբաժանումը ստուգել է 67 սմարթֆոն, որոնք, ըստ քննիչների, կարող էին հարձակման ենթարկվել ծրագրային ապահովման միջոցով. դրանցից 23-ը վարակված էին լրտեսող ծրագրերով, 14-ը փորձել էին կոտրել:

NSO-ի գործադիր տնօրեն Շալև Խուլիոն The Post-ին ասել է, որ «որոշ դեպքերում իրենց հաճախորդները կարող են չարաշահել համակարգը», և եթե այդ մասին հայտնի է դառնում, ընկերությունն արգելափակում է նրանց մուտքը: Ըստ հրապարակումների՝ նրանց հետ աշխատում են 40 երկրների հետախուզական, ռազմական և իրավապահ մարմիններ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով