Արտաքին 5 տարի առաջ - 14:53 18-07-2021

Ջրհեղեղի պատճառով Բավարիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել Վերին Բավարիայի վարչական շրջանում՝ հորդառատ անձրևներից ջրհեղեղի և սողանքների պատճառով: Այս մասին հայտնում է Բավարիայի նահանգի br.de հանրային հեռարձակողը:

Տրաունշտեյնի միավորված կառավարման կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ տարածքում շատ սողանքներ կան, հրշեջ ջոկատը ծանրաբեռնված է:

Ամենաշատը տուժել են Բերխտեսգադենը ​​և Բիշոֆսվիզենը, որոնք տեղակայված են Բավարիայի հարավարևելյան մասում: Որոշ տներ արդեն մաքրվել են սողանքների հետևանքներից, բնակչությանը կոչ են անում լքել նկուղները և փորձել խուսափել փողոցներից:

Բացի այդ, ջրհեղեղը հարվածել է նաև Սաքսոնական Շվեյցարիային՝ Գերմանիայի և Չեխիայի սահմանին: Երկաթուղային ծառայությունն ընդհատվել է: Գերմանիայի իշխանությունների կարծիքով՝ իրավիճակը «լարված է, բայց կառավարելի»:

Վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղը տեղի է ունեցել Արևմտյան Եվրոպայում: Գերմանիայից բացի տուժել են նաև Բելգիան և Նիդեռլանդները: Հորդառատ անձրևները շարունակվում են Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:

Ըստ վերջին տվյալների՝ ընդհանուր առմամբ 141 մարդ է զոհվել Գերմանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի արդյունքում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան