Արտաքին 5 տարի առաջ - 16:37 17-07-2021

Ֆրանսիայի արդարադատության նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար

Ֆրանսիայի արդարադատության նախարար, նախկինում հայտնի փաստաբան Էրիկ Դյուպոն-Մորետին ուրբաթ՝ հուլիսի 16-ին, պաշտոնապես մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Քրեական գործի շրջանակներում նա մեղադրվում է որոշ դատական քննիչներից վրեժ լուծելու փորձ կատարելու համար, որոնց հետ նա կոնֆլիկտ է ունեցել, երբ աշխատել է որպես փաստաբան:

Դյուպոն-Մորետին արդարադատության նախարարությունը ղեկավարել է անցյալ տարի: Նախորդ տարիներին նա լայնորեն հայտնի է դարձել՝ որպես փաստաբան մասնակցելով աղմկահարույց քրեական գործերի: Նախարարի պաշտոնում փաստաբանի նշանակումը դժգոհություն է առաջացրել Ֆրանսիայի դատական ​​համակարգի շրջանում:

Էրիկ Դյուպոն-Մորետիի նկատմամբ կասկածները վերաբերում են երկու դրվագի:

Առաջինն այն է, որ անցյալ տարի Դյուպոն-Մորետին հրամայել էր վարչական հետաքննություն սկսել Ազգային ֆինանսական դատախազության (PNF) երեք քննիչների նկատմամբ, ովքեր ստուգել են իր հեռախոսի բիլինգը: Հրապարակման մեջ ասվում է, որ այդ ժամանակ դատախազությունը ստուգել է բազմաթիվ փաստաբանների զանգերի բիլինգը՝ կապված նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար աշխատող ինֆորմատորի որոնման հետ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի