Արտաքին 5 տարի առաջ - 11:58 17-07-2021

Ռեփեր Բիզ Մարկին մահացել է շաքարախտից առաջացած բարդություններից

Ամերիկացի ռեփեր Բիզ Մարկին (Մարսել Թեո Հոլ) մահացել է 58 տարեկան հասակում շաքարախտի առաջացրած մի շարք բարդությունների պատճառով:

Ըստ TMZ-ի՝ երաժիշտը մահացել է Բալթիմորի հիվանդանոցներից մեկում: Ռեփերի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին «այս դժվարին պահին» աջակցության համար:

«Ավելի քան 35 տարվա ընթացքում Բիզը ստեղծել է արվեստի ժառանգություն, որը հավերժ կմնա նրա գործընկերների և սիրելի երկրպագուների հիշողության մեջ»,- ասել է նա:

Ռեփեր Բիզ Մարկին հայտնի է դարձել 1989 թ. Just a Friend երգով, որը հայտնվել է ԱՄՆ 40 լավագույն հիթերի ցանկում: Նրա The Biz Never Sleeps («Բիզը երբեք չի քնում») ալբոմը «ոսկու» կարգավիճակ է ստացել, երբ վաճառվել է ավելի քան 500 հազար օրինակով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի