Մամուլ 5 տարի առաջ - 08:20 17-07-2021

Ընդդիմադիր դաշինքներում շունչը պահած սպասում են ՍԴ այսօրվա որոշմանը. Հրապարակ

«Ընդդիմադիր դաշինքներում շունչը պահած սպասում են ՍԴ այսօրվա որոշմանը։ Չնայած պատրանքներ չունեն, որ ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, բայց ակնկալում են, որ մանդատների քանակը կարող է վերաբաշխվել, և դա իրավիճակ կփոխի ԱԺ-ում․ իշխող ուժը կզրկվի 3/5-ից ու սահմանադրական օրենքները չի կարողանա միայնակ անցկացնել։ Թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքներում ապագա պատգամավորական թիմերը դեռ չեն հավաքվել, մարտավարություն չեն որոշել։ Երկուսն էլ պատրաստվում են ՍԴ որոշումից հետո քննարկել՝ ովքեր են վերցնում, ովքեր վայր դնում մանդատները, ով որ հանձնաժողովում, պատվիրակությունում ու խմբում է ընդգրկվելու, ինչպես են իրենց պահելու, միմյանց հետ համագործակցելու։

Եթե «Պատիվ ունեմ»-ի առաջին յոթնյակը լրիվ կմտնի խորհրդարան, ապա «Հայաստան» դաշինքում դեռ անորոշ է։ Առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի մանդատի հարցն է։ Վերջին հավաքի ժամանակ՝ շաբաթներ առաջ, երկրորդ նախագահն օդում կախված է թողել հարցը՝ շեշտելով, որ ինքը գործադիրի մարդ է, բայց եթե թիմը որոշի, որ իր ներկայությունն անհրաժեշտ է, խնդիր չի տեսնում։ Բայց թիմում կարծիքները կիսվել են։

Արդեն գրել ենք, որ դաշինքում ուզում են անպայման ԱԺ գործուղել Գեղամ Նազարյանին, բայց ինքնաբացարկի ոչ մեկին չեն մղում՝ պատշաճ չէ, օրենսդիրի աշխատանքին ոչ ունակ անձինք իրենք պետք է գիտակցեն։ Իշխանական թիմում ոչ մի կասկած չունեին, որ ՍԴ-ն ամբողջությամբ մերժելու է դիմումները՝ «իզո՞ւր է հանրապետությունով մեկ Նիկոլի դիկտատուրան հաստատվում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան