Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:17 15-07-2021

ԱՀԿ ղեկավարը նշել է COVID-19-ի դեպքերի աճի հիմնական պատճառը

«Դելտա» շտամն ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակների թվի աճի հիմնական պատճառն է: Այս մասին COVID-19-ի հետ կապված իրավիճակն աշխարհում գնահատելու համար հրավիրված՝ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսի «դելտա» տարբերակը վարակների ներկայիս աճի հիմնական շարժիչներից մեկն է, որին նպաստում են մարդկանց սոցիալական փոխազդեցության և տեղաշարժի ավելացումը, ինչպես նաև հաստատված սոցիալական և հանրային առողջապահական միջոցառումների անհամապատասխան օգտագործումը»,- ասել է Գեբրեյեսուսը:

Թեև որոշ շրջաններում պատվաստումը դրական ազդեցություն է ունեցել մահերի և դեպքերի թվի նվազման առումով, սակայն անցած շաբաթվանից սկսած՝ աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն ավելանում է «ԱՀԿ բոլոր տարածաշրջաններում՝ բացի մեկից»:

«10 շաբաթ նվազելուց հետո մահացությունը նույնպես աճում է»,- ամփոփել է նա: