Արտաքին 5 տարի առաջ - 09:53 15-07-2021

Չինաստանում ծնողները գտել են որդուն, որին առևանգել էին 24 տարի առաջ

Չինացի Գուո Գանտանգը և Չանգ Վենգեն գտել են մոտ 24 տարի առաջ առևանգված իրենց որդուն, հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ ընտանիքի վերամիավորումը տեղի է ունեցել նրանց հայրենի քաղաքում՝ Լյաոչենգում, որը գտնվում է Շանդոնգ նահանգի արևելքում:

Այժմ նրանց որդին՝ Գուո Սինժեն, 26 տարեկան է: Ոստիկանության տվյալներով, նրան առևանգել են մի կին ու նրա ընկերը, երբ տղան ընդամենը 2.5 տարեկան էր: Առևանգիչները նրան տարել են հյուսիս-արևմուտք՝ Հեբեյ նահանգ, որտեղից էլ վաճառել են կենտրոնական Չինաստանի մի զույգի:

Հունիսին ոստիկանության փորձագետները գտել են Գուո Սինժենին՝ որոնելով մարդկանց պատկերներ, որոնք կարող էին նրան նման լինել հասուն տարիքում: Ավելի ուշ տղայի ինքնությունը հաստատվել է ԴՆԹ թեստի միջոցով:

Այդ ամբողջ ընթացքում նրա հայրը՝ Գուո Գանտանգը, իր երեխային որոնելու համար մոտոցիկլետով անցել է ամբողջ Չինաստանը և դարձել ակտիվիստ՝ օգնելով ոստիկանությանն անհայտ կորած երեխաներին վերադարձնելու հարցում:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո