Ներքին 5 տարի առաջ - 22:08 14-07-2021

Չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), և այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում:

Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:

Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ են տրվում:

Այնպես որ, ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը