Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
copy image url

Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Ներքին 3 տարի առաջ - 16:33 14-07-2021

Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկանում են Ազգային ժողովից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: