Ներքին 5 տարի առաջ - 14:48 14-07-2021

«Թումո» կենտրոնի այգում հայտնաբերվել է ծառից կախված 41-ամյա կնոջ դի

Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված աղջկա դի կա: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Մաշտոցի ոստիկանները պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ, 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, որպեսզի քննչական խումբը տեղում կարողանա իրականացնել դեպքի վայրի զննություն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից