Ներքին 5 տարի առաջ - 16:25 13-07-2021

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի համատեղ զորավարժությունն ուղղված է Հայաստանի դեմ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

2021թ. հոկտեմբերի սկզբներին Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը «Հավերժություն» խորագրով զորավարժություն են նախատեսում անցկացնել, որն առավելագույնս մոտեցված է մարտական իրավիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հարց է առաջանում՝ զորախաղերում այս միավորված եռյակի կողմից ո՞վ է նկատի առնված որպես պայմանական թշնամի, ո՞վ է ընտրված թիրախ։ Պատասխանը չափազանց պարզ է, եթե չկամենանք չտեսնելու տալ, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի կողմից համապարփակ շրջափակման մեջ գտնվում է լոկ մեկ երկիր՝ Հայաստանը։

Այս երեքից կոնկրետ որն ինչ նպատակ է հետապնդում։

Նախիջևանի օրինակով Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ լուծել Արցախի հայաթափման խնդիրը։

Թուրքիան ուղիղ նշանառության տակ է առել Զանգեզուրը ոչ միայն որպես սեփականաշնորհվելիք տարածք, այլև որպես անարգել հաղորդակցության միջանցք Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։

Վրաստանը գալիս է հասկացնելու, որ ադրբեջանաթուրքական տանդեմն իր համար ռազմական առումով էլ ավելի զորեղ, անհամեմատ հուսալի միավոր է, բացի այդ Ջավախքն է դադարում օրակարգային հարց լինելուց։

Հընթացս այս զարգացումներին, Թուրքիան Շուշիի մոտակայքում մոտ ժամանակներս նախատեսում է ռազմաբազայի հիմնում, որին առաջիկա տարիներին կհաջորդի այդպիսինի ստեղծումը նաև Վրաստանում։

Բնականաբար դժվար է գոյատևել նման աշխարհագրական տարածքում, որտեղ հարևանները միավորված են մեկ միասնական ռազմական բլոկի մեջ ու գործում են միակամ, թիրախավորված, իսկ դու, ի հակակշիռ, փաստացի ունես լոկ ջախջախված բանակ, պառակտված հասարակություն, քայքայված, զրոյական ներդրումներով տնտեսություն, ահագնացող արտագաղթ, կազմաքանդված արտաքին գործերի նախարարություն, կադրային բարդակ։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, Հայաստանով ու Սփյուռքով մեկ, ազգի մտավոր, հոգևոր ներուժի մեկտեղում, միասնական կադրային բանկի ստեղծում, նյութական կարողությունների ուղղորդում երկրի կայացման գերխնդրին։ Հարկ է հասարակական գիտակցության մեջ վերջ դնել ռազմավարական դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեությանը, արմատացած գաղափար դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ մեր խնդիրները լուծողը մենք ենք մեր հավաքականությամբ, եթե իհարկե, ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում