Անգլիայի երկրպագուների հարձակումը իտալացիների վրա Եվրո-2020-ի եզրափակչից հետո՝ տեսանյութում

Արտաքին 3 տարի առաջ - 14:52 12-07-2021

Անգլիայի հավաքականի երկրպագուները հարձակվել են Իտալիայի ազգային հավաքականի երկրպագուների վրա Եվրո-2020-ի եզրափակիչ խաղից հետո: Միջադեպի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում:

Կադրերում երևում է, թե ինչպես են անգլիացիները ձեռքերով ու ոտքերով ծեծում իտալացիներին, իսկ ստյուարդները փորձում են իրավախախտներին հետ քաշել իրենց հակառակորդներից: