Թբիլիսիում բողոքի ցույցեր են Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով
copy image url

Թբիլիսիում բողոքի ցույցեր են Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով

Արտաքին 3 տարի առաջ - 23:09 11-07-2021

Թբիլիսիում բողոքի ցույց է տեղի ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները սկսել են փողոց դուրս գալ ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատորի մահվան լուրից հետո:

Մարդիկ հավաքվել են «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գրասենյակի մոտ: Բողոքողների թվում կան քաղաքական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ: Նրանք փորձել են մտնել շենք՝ խոսելու իշխանության ներկայացուցիչների հետ, բայց իրավապահները թույլ չեն տվել դա անել:

Բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության միջև: Մի քանի մարդ վիրավորվել է, ձերբակալվածների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում: