Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:24 10-07-2021

Հայիթիի նախագահի այրին նշել է ամուսնու սպանության պատճառը

Վարձկանների կողմից սպանված Հայիթիի նախագահի այրին դիմել է երկրի քաղաքացիներին: Նրա խոսքով՝ ամուսինը՝ Ժովենելի Մոիզը, սպանվել է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի համար:

«Վարձկանները սպանել են նախագահին, մյուս վարձկանները ցանկանում են ոչնչացնել նրա երազանքն ու երկրի մասին նրա տեսլականը», - ասել է Մարտին Մոիզը։ Այս մասին հաղորդում է Haiti24-ը: Նրա խոսքով՝ նա Հաիթիում փորձել է իրականացնել մի շարք նախագծեր, մասնավորապես՝ հանրաքվե և ընտրություններ կազմակերպելու համար:

Այս ընթացքում տեղական քաղաքական գործիչներն ու գործարարները կանչվում են Հայիթիի դատախազություն: Նրանց ցանկանում են հարցաքննել նախագահ Ջովենել Մոիզի սպանության գործով: Բոլորը պետք է ժամանեն Պորտ-օ-Պրինսի դատախազություն հուլիսի 12-ին:

Նախագահ Մոիզի սպանությունից հետո կառավարությունը 15 օրով ռազմական դրություն է մտցրել հանրապետությունում: Պետության ղեկավարի նստավայրի վրա հարձակման կասկածանքով բերման են ենթարկվել Կոլումբիայի 18 քաղաքացի և Հայիթի ծագմամբ երկու ամերիկացի:

Ամենից շատ դիտված