Ավելին 5 տարի առաջ - 20:39 10-07-2021

Աշխարհի ամենամեծ շուրթերով աղջիկը պատրաստվում է դրանք կրկին մեծացնել

Բուլղարիայից մի ուսանող՝ 23-ամյա Անդրեա Իվանովան, որը կարծում է, որ աշխարհի ամենամեծ շրթունքներն ունի, նախատեսում է դրանք էլ ավելի մեծացնել։ Այս մասին հայտնում է The Sun-ը:

«Ինձ շատ են դուր գալիս ավելի մեծ շրթունքները, և ես իսկապես ուզում էի տեսնել, թե ինչպես կնայվեն դրանք իմ դեմքին և հիմա ես հասկացա, որ ուզում եմ շրթունքներս շատ ավելի մեծ դարձնել», - ասել է Անդրեան:

Աղջկա ընտանիքը դեմ է, որ Անդրեան շարունակի փոխել իր արտաքին տեսքը:

«Ընտանիքս չի հավանում արտաքինս կամ չի աջակցում իմ ցանկությանը, քանի որ կարծում է, որ այն չափազանց սադրիչ է, բայց ես այդ կարծիքին չեմ: Ընկերներս խնդիր չունեն իմ շռայլ արտաքինի հետ», - բացատրել է Անդրեան:

Աղջկա խոսքով՝ ինքը արդեն կատարել է 25 հիալուրոնաթթվի ներարկում, որոնցից յուրաքանչյուրի մեկ ներարկման համար վճարել է 400 լևա՝ մոտ 9000 ռուբլի։ Նա նաև մեծացրել է կուրծքը:

«Բացի իմ հսկայական շրթունքներից, ես ունեմ նաև 600 խորանարդ միլիմետր սիլիկոնային հավելում կրծքիս վրա», - ասել է Անդրեան:

Շրթունքների և կրծքերի չափի աստիճանական աճի պատճառով աղջիկը ստիպված է ավելի ու ավելի շատ ուշադրություն դարձնել իր առողջությանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին