Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:44 09-07-2021

Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ Լուսինե Սահակյան

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանվել Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը․

«2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11։15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամոազյանը Քաջարան քաղաքից բերման է ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:

Հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մանվել Փարամազյանի ձերբակալման իրավաչափությունը մեր կողմից վիճարկվում է դատարանում, միաժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարան է ներկայացրել Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն, որոնք քննվում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։

Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է»:

Ամենից շատ դիտված