Ներքին 5 տարի առաջ - 21:04 08-07-2021

Անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք․ ՊՆ

Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք:

Զինծառայողները հանձնել են ստուգարքներ հրաձգային վարժությունների իմացությունից, տարբեր զինատեսակներից խոցել թիրախներ և գրանցել բարձր արդյունքներ:

Ամենից շատ դիտված