Մամուլ 4 տարի առաջ - 08:42 08-07-2021

Ճգնաժամը կարող է առաջանալ ԱԺ առաջին նիստին․ Հրապարակ

«Սահմանադրության համաձայն, ԱԺ 3 փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն օրենքը չի հստակեցնում՝ հատկապես որ ընդդիմադիր խմբակցության: Որպես կանոն, ներքին համաձայնությամբ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է բաժին հասնում այդ պաշտոնը։ Եվ չնայած իշխանության հետ համաձայնությամբ է կայացվում որոշումը, բայց փակ ընտրությամբ է տեղի ունենում։

2019-ին փոխխոսնակի պաշտոնում թեկնածուներ առաջադրեց և՛ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, և՛ ԼՀԿ-ն՝ Մանե Թանդիլյանին, բայց «Իմ քայլը» 108 ձայնով ընտրեց ԲՀԿ ներկայացուցչին, Թանդիլյանին միայն իր խմբակցության պատգամավորները ձայն տվեցին։

Մեր տեղեկություններով՝ «Պատիվ ունեմ» դաշինքում նույնպես քննարկում են փոխնախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ դեպքում ՔՊ խմբակցությունից է կախված, թե ով կընտրվի, իսկ իշխանությունը հակված է «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցչին ընտրել, քանի որ «Հայաստան» դաշինքի թեկնածուն այս իշխանությունների անխնա քննադատ Իշխան Սաղաթելյանն է։

Սակայն «Պատիվ ունեմ» դաշինքում դեռ ծանրութեթև են անում՝ առաջադրե՞լ արդյոք թեկնածու, թե՞ ոչ, քանզի դա կնշանակի առաջին իսկ օրվանից խզել հարաբերությունները ընդդիմադիր գործընկերների հետ։ Այնպես որ, առաջիկա խորհրդարանում ճգնաժամը կարող է սկսվել հենց առաջին նիստից՝ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցը կարող է դառնալ անլուծելի, և դրա շուրջ որևէ համաձայնություն չկայացվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ