Ներքին 5 տարի առաջ - 23:45 07-07-2021

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն է այցելել ՀՀ-ում Սլովակիայի դեսպանը․ ԵՊԲՀ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն է այցելել ՀՀ-ում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը: Այս մասին հայտնեցին ԵՊԲՀ-ից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։

Միրոսլավ Հացեկը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար:

«Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ շատ նման են իրար: Դա է պատճառը, որ մեզ համար միևնույն չէ, թե ինչ կատարվեց Հայաստանում: Այս հանդիպումն առաջին քայլն է Հայաստանի և Սլովակիայի համալսարանների միջև համագործակցություն սկսելու համար»,- ընդգծել է Սլովակիայի դեսպանը:

ԵՊԲՀ ռեկտորն ընդգծել է, որ համատեղ քննարկումները թույլ են տալիս հասկանալու, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները սերտացնելու Բրատիսլավայի բժշկական հանրության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև:

«Պրակտիկ բժիշկների և շրջանավարտների միջոցով հնարավոր է հաջողությամբ հասնել ամուր համագործակցության: Հաշվի առնելով ձեր այցը՝ վստահ եմ, որ այն կարող է իրականացվել նաև պետական մակարդակով: Բժշկական համալսարանը միջազգային բուհ է, որի շրջանավարտներն իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի 40 երկրում: Չնայած վերջին շրջանի ծանր իրադարձություններին, ԵՊԲՀ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը»,- նշել է Արմեն Մուրադյանը:

Այնուհետև դեսպան Միրոսլավ Հացեկի միջոցով Սլովակիայի Հանրապետության կողմից հումանիտար օգնություն է փոխանցվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը