Ներքին 5 տարի առաջ - 15:57 07-07-2021

ՀՀ-ում պատվաստման հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիներ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

«Սկսած այս տարվա մարտ ամսից մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ «Սպուտնիկ-V», «ԱստրաԶենեկա» և «ՍինոՎակ»: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան: Մինչ օրս իրականացված պատվաստումների քանակությունը խիստ հեռու է բավարար լինելուց, սակայն ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տվյալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»»,- ասել է Թումանյանը:

Հարց է հնչել նաև այն մասին, որ ԻԻՀ առանձին պաշտոնյաներ իրանցիներին հորդորում են պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան:

«Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը»,-ասել է դեսպանը:

Թումանյանը նաև նշել է, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը