Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շարունակում է անփոփոխ վատ գնահատել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը:
Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ ադրբեջանական իշխանությունները Հայաստանի հետ հակամարտությունն ու համաճարակն օգտագործեցին որպես հարմար առիթ քննադատություններն ու քննադատողներին ճնշելու համար:
«Ընդդիմադիրները կամայական կերպով ձերբակալվել և բերման են ենթարկվել: Հանրության աճող դժգոհությանը զուգահեռ էլի ավելի է սահմանափակվում ընդդիմության հավաքների և խոսքի ազատության իրավունքը,-արձանագրում է Amnesty International-ը:
Կազմակերպությունը նաև արձանագրում է, որ կան հաղորդումներ ձերբակալվածների խոշտանգումների մասին: