Երևան +11°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:04 07-07-2021

Ապօրինություն ԵՊՀ-ում. հերթական սկանդալն է հասունանում. ում են ուզում ռեկտորի ժպ նշանակել. Իրավունք

«Իրավունք». թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմμակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Ի դեպ, վերջինս տեւական ժամանակ զբաղված էր միայն հերքելով, թե չի հավակնում այդ պաշտոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրանից պարզաμանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխանում:

Այդուհանդերձ, թե որքանո՞վ է իրատեսական Հ. Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:

Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման մասին լուրեր սկսեցին տարածվել անմիջապես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետեւ կար գործող ռեկտոր, եւ երկրորդ` նա չուներ դոկտորի կոչում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կոչում ստացավ 2019 թվականի փետրվարին:

Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաեւ ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի:

Այսինքն` եթե հանկարծ նշանակվի, այն կլինի ապօրինի եւ ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տեղեկություններով եւս կառավարական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում:

Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանում` Հովհաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:

ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա եւ դրանով է պայմանավորված կառավարության նախաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժողովը: Կարծում եմ` հետագայում պետք է ձեւավորվի նաեւ Հոգաբարձուների խորհուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո` Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է:

Փաստորեն, ստացվում է, որ վերոնշյալ նշանակման դեմ զսպող որեւէ օղակ բուհում չկա՞:

Նախօրոք զսպել չի լինի, որովհետեւ այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել եւ բողոքարկել դատական կարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին