Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 01:56 06-07-2021

Կոգ­նի­տիվ դի­սո­նանս՝ Սահ­մա­նադ­րու­թյան օրը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում:

Այստեղ մի շատ հետաքրքիր օրինաչափություն կա. բարձր կոչման արժանացածների մեջ հիմնականում նրանք էին, որոնք այս երեք տարում անվերապահ սատարել են Նիկոլ Փաշինյանին, կատարել նրա բոլոր ցանկությունները: Այդուամենայնիվ, ասենք՝ շնորհավոր, ու ցանկանանք, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում կոչումներն ու պարգևները չտրվեն բացառապես անձին ունեցած նվիրումի համար, այլ պետությանը, պետականությանը, Սահմանադրությանը, օրենքներին ու այն բնագավառին, որտեղ իրականացվում է ծառայությունը... Հա, ու Սահմանադրության մասին էլ միայն հուլիս 5-ին չհիշենք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ