Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:44 05-07-2021

Բայդենը հայտարարել է համավարակից հետո Միացյալ Նահանգների վերականգնման մասին

ԱՄՆ-ն դեռ պետք է հաղթահարի կորոնավիրուսը, բայց երկիրն ակտիվորեն վերականգնվում է համավարակից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկացի առաջնորդի խոսքով, վիրուսն այլևս «կաթվածահար չի անում» երկիրը, և իշխանություններն «ավելի քան երբևէ» մոտ են հայտարարելուն, որ Միացյալ Նահանգներն ազատ են COVID-19-ից:

«Ձեռնարկությունները բացվում են և կրկին աշխատողներ վարձում: Մենք տեսնում ենք աշխատատեղերի ռեկորդային աճ և ռեկորդային տնտեսական աճ, որը լավագույնն է վերջին չորս տասնամյակի ընթացքում, և ես կավելացնեմ, նաև լավագույնն աշխարհում»,- ասել է Բայդենը:

Բացի դրանից՝ Միացյալ Նահանգների նախագահը երկրի քաղաքացիներին հորդորել է ավելի ակտիվ պատվաստումներ կատարել կորոնավիրուսն արագորեն հաղթահարելու համար: Նրա խոսքով, սա «ամենահայրենասիրական քայլն է», որ նրանք կարող են կատարել:

Ձեզ գուցե հետաքրքրի