copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:55 05-07-2021

ՀՀ ոստիկանության պետին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

Համապատասխան փաստաթղթում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում: