Բանգկոկի արվարձանում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է որոտացել
copy image url

Բանգկոկի արվարձանում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

Արտաքին 3 տարի առաջ - 11:27 05-07-2021

Երկուշաբթի գիշերը հզոր պայթյուն է տեղի ունեցել Բանգֆլի շրջանում (Բանգկոկի արվարձան) գտնվող քիմիական գործարանում: Հաղորդում է Թաիլանդի երրորդ ազգային հեռուստաալիքը:

Պայթյունի ալիքը ջարդել է պայթյունի վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող շինությունների դռների և պատուհանների շրջանակները, ինչպես նաև ավերածություններ առաջացրել, ջարդվել են նաև գործարանից 2-2.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ապակիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ: Նրանք բոլորը բժշկական հաստատություններ են տեղափոխվել անմիջապես դեպքի վայրից: Գործարանը տեղակայված է այն տարածքում, որտեղ գտնվում են ձեռնարկություններ և բնակելի շենքեր:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը մինչ այժմ չի մարվել, կա նոր պայթյունների հավանականություն:

Նահանգապետ Սամութպրական հայտարարել է գործարանից հինգ կիլոմետր շառավղով ամբողջ բնակչության տարհանման մասին: