Արտաքին 5 տարի առաջ - 18:21 04-07-2021

Բրիտանիայում դիմակներ կկրեն ըստ ցանկության

Բրիտանիայում դեմքի դիմակներ կրելը կդառնա անձնական ընտրություն, և տվյալները, որոնք կորոշեն հնարավո՞ր է կարանտինի սահմանափակումները վերացնել հուլիսին, «շատ դրական» են թվում», - Sky News- ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բնակարանաշինության նախարար Ռոբերտ Ջենրիկը:

Ջենրիկն ասել է, որ Մեծ Բրիտանիայի պատվաստումների ծրագրի հաջողությունը նշանակում է, որ կառավարությունը «կարող է մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք հնարավորինս վերադառնալ բնականոն վիճակի»:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 19-ից պատրաստվում է մեղմացնել COVID-19-ի՝ երկրում պահպանվող վերջին սահմանափակումները, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Դեմքի դիմակներ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պարտավորություն այլևս չի լինի:

Ըստ Sunday Times- ի՝ հուլիսի 19-ից հետո անցյալում կմնա նաև QR կոդ սքանավորելու անհրաժեշտությունը բար, ռեստորան կամ նմանատիպ հաստատություն մտնելիս:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից