Երևան +18°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:53 04-07-2021

Ալեն Մարգարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեր զոհված հերոսներից Ալեն Մարգարյանին ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Ալեն Մարգարյանը ծնվել է 1999 թ․ Երևանում։ Բոստոնի համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք և ծառայության անցել Մատաղիսում որպես կապավոր։ Պատերազմի առաջին իսկ օրերից զինամթերք է տեղափոխել առաջնագիծ։ Անմահացել է սեպտեմբերի 30-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։