Արտաքին 5 տարի առաջ - 16:56 03-07-2021

«Էլզա» փոթորիկը շարժվում է դեպի ԱՄՆ

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Էլզա» փոթորիկը, որը շարժվում է դեպի ԱՄՆ: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Առայժմ «Էլզա»-ին տրվել է առաջին կատեգորիան հինգից, քամու արագությունը հասնում է 130 կմ/ժամի: Փոթորիկն արդեն ծածկել է Հայիթին և Դոմինիկյան Հանրապետությունը, իսկ մոտ ժամանակներում այն ​​կհասնի Կուբա: Իշխանությունները նախազգուշացումներ են տարածել՝ խնդրելով մարդկանց զգույշ լինել և դուրս չգալ փողոց: Հայիթիում և Դոմինիկյան Հանրապետությունում քամին տապալել է ծառեր, վնասել տներ և ոչնչացրել ցանքերը: Բացի դրանից, որոշ բնակավայրեր հոսանքազրկվել են:

Կանխատեսումների համաձայն՝ մինչև երեքշաբթի, հուլիսի 13-ը, փոթորիկը կհասնի ԱՄՆ, Ֆլորիդա: Այնուամենայնիվ, օդերևութաբանները ենթադրում են, որ քամու արագությունը կնվազի, փոթորիկը կվերածվի արևադարձային մրրիկի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ