Արտաքին 5 տարի առաջ - 11:46 03-07-2021

Մերկելն իր մտահոգությունն է հայտնել Ջոնսոնին «Եվրո-2020»-ի լեփ-լեցուն տրիբունաների կապակցությամբ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել Լոնդոնի լեփ-լեցուն «Ուեմբլի» մարզադաշտում Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ:

Նա կարծում է, որ դա կարող է հանգեցնել մայրցամաքում կորոնավիրուսի դելտա շտամի բռնկմանը: Այս մասին Մերկելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք Գերմանիայում, ինչպես գիտեք, որոշել ենք, որ Մյունխենի մարզադաշտում ավելի քիչ մարդ է մասնակցելու խաղերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնհայտորեն կայացնելու է իր որոշումը: Բայց ես շատ անհանգստացած եմ՝ արդյո՞ք դա չափազանց շատ չէ»,- Մերկելին է մեջբերում The Guardian-ը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին