copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:21 30-06-2021

ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։ Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացվող ցուցահանդեսին և վերականգնման-արվեստանոցին։