Մամուլ 5 տարի առաջ - 09:18 29-06-2021

ՀՀԿ-ն արտաքին քաղաքականության հարթակում կդառնա հավասարակշռող գործոն․ Փաստ

«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ուշագրավ է, որ երեք տարվա ընդմիջումից հետո խորհրդարան են վերադառնում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն: Ճիշտ է, կարծիք կա, որ ընդդիմադիր ուժերի մանդատները շատ չեն վճռորոշ հարցերում ազդեցություն ունենալու համար, սակայն, փորձագետների համոզմամբ, կան բավարար գործիքներ արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, արտաքին քաղաքականության հարթակում բավականին ակտիվ է լինելու ՀՀԿ-ն՝ փորձելով դառնալ յուրատեսակ հավասարակշռող գործոն՝ թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե՛ Արևմուտքի հետ կապերի ապահովման տեսակետից:

Իհարկե, 4 մանդատը (դաշինքի համար՝ 7) բավարար չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ, լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, ՀՀԿ-ն, կարելի է ասել, ամենաակտիվն էր այս դաշտում, ապա խորհրդարանական կարգավիճակը թույլ կտա կուսակցության արտաքին կապերը, մտավոր ներուժն ու փորձը ավելի ակտիվ օգտագործել, Հայաստանի շահերին ծառայեցնել և արտաքին քաղաքականությունն ավելի հարուստ ու բազմազան դարձնել: Սա կարևորվում է նաև այն տեսակետից, որ անցած երեք տարում Հայաստանի հատկապես խորհրդարանական դիվանագիտության ՕԳԳ-ն գրեթե զրոյական է եղել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի