Ավելին 5 տարի առաջ - 20:08 28-06-2021

Մալիշևան պատմել է կյանքը երկարացնող մթերքների մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան և նրա գործընկեր Դմիտրի Շուբինը հեռուստադիտողներին պատմել են երեք մթերքների մասին, որոնք կօգնեն երկարացնել կյանքը և պահպանել ողջամտությունը: Այդ նպատակով նրանք երեք երկարակյաց կանանց էին հրավիրել «Ապրելը հիանալի է» ծրագրին հյուր։

94-ամյա Վալենտինա Սերգեևնան պատել է, որ ամեն օր լորի երկու ձու է ուտում: Հաղորդավար Դմիտրի Շուբինը բացատրել է, որ ձվերը օգտակար են, քանի որ դրանք պարունակում են խոլին: Այն նպաստում է նյարդային համակարգի բնականոն գործունեությանը և օգնում է պահպանել ողջամտությունը ծեր տարիքում: Բժիշկը նշել է, որ լորի ձվերում դեղնուցն ավելի մեծ է, ուստի այն հավի ձվից ավելի օգտակար է:

Հաղորդման մեկ այլ հյուր՝ 94-ամյա Իրինա Սոլոմոնովնան ասել է, որ ինքը մշտապես կաթնաթթվային մթերքներ է օգտագործում: Դոկտոր Շուբինը շեշտել է, որ դրանք պարունակում են մի շարք միկրոտարրեր և օգտակար մանրէներ: Դրանք օգնում են աղիքներին և ամրացնում իմունային համակարգը:

95-ամյա Սերաֆիմա Ստեպանովնան պատմում է, որ ամեն օր ընկույզ է ուտում: Հաղորդավարները բացատրել են, որ դրանք պարունակում են հակաօքսիդիչներ, որոնք օգնում են օրգանիզմի բջիջների պաշտպանիչ գործառույթներին:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները