Ներքին 5 տարի առաջ - 16:50 28-06-2021

Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և ՀԾԿՀ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։

«Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։

Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու Նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։

Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը