Երևան +20°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:58 28-06-2021

Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի հետ սեպտեմբերին համատեղ զորավարժություն է անցկացնելու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական «Real TV»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մի շարք ադրբեջանցի սպաներ ռազմական կրություն են ստանում Թուրքիայում: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Հասանովի խոսքով, Թուրքիայի զինուժը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանցի սպաների և առհասարակ Ադրբեջանի բանակի մարտական պատրաստության մեջ:

Նա, գովաբանելով արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի բանակի մարտունակությունը և ցուցաբերած պատրաստվածությունը, նշել է, որ իրենց բանակն այդ արդյունքին հասել է թուրքական զինուժի շնորհիվ:

«Ադրբեջանի բանակը մանևրելու կարողությունները զարգացնելու համար Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի:

Զորավարժությունները նախատեսվում են սեպտեմբերին: Դրանց կմասնակցեն երեք երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները»,- ասել է Հասանովը և հավելել, որ այժմ Ադրբեջանում մասնագիտական խմբերն ուսումնասիրություններ են կատարում այն տեղանքում, որտեղ անցկացվելու է զորավարժությունները:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի