Արտաքին 5 տարի առաջ - 20:51 27-06-2021

Վիտամին D-ի պակասի ախտանշաններից մեկը մկանակմախքային ցավն է

Մարդկանց մկանակմախքային ցավը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմում վիտամին D-ի պակաս կա: Այս մասին RBC-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սեչենովի համալսարանի միկրոկենսաբանության, վիրուսաբանության, իմունաբանության ամբիոնի վարիչ Վիտալի Զվերևը:

«Դա ախտանշաններից մեկն է: Վիտամին D-ն շատ կարևոր է, իզուր չէ, որ երեխաներին նախկինում ձկան յուղ էին տալիս, որը նույնպես պարունակում է այդ վիտամինը: Դա հատկապես անհրաժեշտ է երեխաներին, ոսկորների համար»,- բացատրել է գիտնականը:

Զվերևը հավելել է, որ վիտամինի պակասը կարող է առաջանալ նյութափոխանակության սխալ աշխատանքի պատճառով, և օրգանիզմը չի ստանում վիտամին D պահանջվող քանակով: Սակայն վիտամինի ավելցուկն էլ վտանգավոր է առողջության համար, նախազգուշացրել է փորձագետը:

«Յուրաքանչյուր վիտամին ունի իր բանաձևերը, այն ներառված է նյութափոխանակության մեջ: Եվ եթե, ասենք, կա անբավարարություն, դա վատ է: Երբ առկա է գերավելցուկ, կարող են լինել կողմնակի բարդություններ: Վիտամինները նույն դեղերն են, որոնք անհրաժեշտ է ընդունել այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է»,- ընդգծել է Զվերևը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ