Ներքին 5 տարի առաջ - 20:06 27-06-2021

ՀՀ ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Հունիսի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն՝ պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38...+39 աստիճան։ Հունիսի 27-ից հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Ըստ աղբյուրի՝ հանրապետության տարածքում հունիսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-2-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երևան քաղաքում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը