Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:39 27-06-2021

Հուլիսի 27-28 Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունը հայտնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին ժամը 22.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։