Արտաքին 5 տարի առաջ - 19:44 26-06-2021

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցությանը

ԵՄ-ն պատրաստ է ավելի ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Այս մասին հայտարարվել է Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների գլխավորած ԵՄ պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Հունիսի 24-ին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելի հանձնարարությամբ, Բոգդան Աուրեսկուն, Ալեքսանդր Շալենբերգը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը շրջայց կատարեցին Հարավային Կովկաս:

Վրաստանը նրանց ուղևորության վերջին նպատակակետն է եղել: Աուրեսկուն, Շալենբերգը և Լանդսբերգիսը այսօր առավոտյան այցելել են Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ փաստացի սահման: Այնուհետև գործընկերների հետ պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նա նշել է, որ նրանց այցը «ԵՄ կարևոր քաղաքական ուղերձ է»:

Բացի այդ, նախարարները քննարկել են Սևծովյան տարածաշրջանում, Արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: «Նշվել է Վրաստանի պատրաստակամությունը` խթանել երկխոսությունը Հարավային Կովկասի երեք երկրների միջև` տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացումն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը