ԱՄՆ-ը 650 զինվորականների կթողնի Աֆղանստանում՝ զորքերը դուրս բերելուց հետո
copy image url

ԱՄՆ-ը 650 զինվորականների կթողնի Աֆղանստանում՝ զորքերը դուրս բերելուց հետո

Արտաքին 3 տարի առաջ - 14:37 25-06-2021

Միացյալ Նահանգները Աֆղանստանում կթողնի 650 զինվորականների երկրից զորքերի դուրսբերման ավարտից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց աղբյուրներին:

Աղբյուրների խոսքով, զինծառայողները կմնան Աֆղանստանում դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար: Բացի դրանից, Վաշինգտոնը ծրագրում է Քաբուլի օդանավակայանում ժամանակավորապես թողնել մի քանի հարյուր զինվորների՝ թուրք զինծառայողներին օգնելու համար: