Արտաքին 5 տարի առաջ - 09:13 25-06-2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակումը: Դրական գնահատական ​​է տրվել հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ջանքերին՝ ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը»,- հավելել է Կրեմլը:

Պուտինը և Էրդողանը նաև հաստատել են «իրենց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակել համակարգումը, այդ թվում՝ տնտեսական զարգացման և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման առումով»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի