Անցկացրել է գործնական պարապմունք․ ՊՆ
copy image url

Անցկացրել է գործնական պարապմունք․ ՊՆ

Ներքին 3 տարի առաջ - 20:59 24-06-2021

Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք։

Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։