Ներքին 5 տարի առաջ - 16:22 23-06-2021

Ինչպես են կեղծվել արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կամ հանրաքվեների օրինականության պարտադիր պայմաններից է քվեատուփերի և քվեաթերթիկների նմանաձևությունը:

Օրագիր.news-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ օգտագործվել են քվեատուփեր և քվեաթերթիկներ, որոնք, փորձաքննության արդյունքների համաձայն, տարբերվում են մյուսներից: Ընդ որում՝ կան տարբերություններ, որոնք երևում են անզեն աչքով:

Օրագիր.news-ի աղբյուրը պատմում է, որ քվեատուփերի և քվեաթերթիկների տարբերությունները նկատել են մարդիկ, որոնք էլ դրանք ներկայացրել են փորձաքննության: Աղբյուրի խոսքով, փորձաքննության ներկայացրած անձինք բացահայտել են անձին, որը խոստովանել է, որ քվեատուփեր է բերել դրսից, որ իբր «գյուղացիները թթու դնեն դրանց մեջ», սակայն դրանք կիրառվել են ընտրատեղամասերում:

Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Հայաստանում կա հրատարակչության մենաշնորհ, և այս անգամ էլ քվեաթերթիկները տպելու համար ԿԸՀ-ն դիմել է այդ հրատարակչությանը:

«Հրատարակիչը նշել է, որ իր մոտ առկա են թղթեր, որոնք կարող են ծառայել քվեաթերթիկ պատրաստելու համար, ինչին համաձայնել է ԿԸՀ-ն, սակայն հետո մարդիկ նկատել են, որ կան քվեաթերթիկներ, որոնք իրենց հատկանիշներով տարբերվում են մյուսներից, օրինակ, ավելի բարակ են, ունեն մեկ այլ երանգ»,- ասաց մեր աղբյուրը և հավելեց, որ մարդիկ դիմել են հրատարակչին՝ պարզաբանում ստանալու համար, և ստացել պատասխան, որ գուցե ուրիշ մեկը ներմուծել է թղթեր, բայց իր հրատարակած քվեաթերթիկները միանշանակ նույն թղթից են պատրաստվել:

Օրագիր.news-ի աղբյուրն ասաց, որ եթե փորձաքննության արդյունքներն էլ հաստատեն անզեն աչքով երևացող տարբերությունները, ապա միանշանակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կեղծվել են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից