copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:53 23-06-2021

Իշխանությունը կարող է և պետք է հաշվի առնի պաշտոնյաների քաղաքական հայացքները. Տիգրան Ավինյանը

Հայաստանի իշխանությունները երբեք չեն խրախուսել և չեն խրախուսելու իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը՝ մեկնաբանելով Լոռու մարզի Օձուն գյուղի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել` ասելով, որ Տիտանյանին ծեծել են, քանի որ չի ցանկացել թողնել իր պաշտոնը։ Դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր մոտ է կանչել Օձուն համայնքի ղեկավարին և ապօրինաբար պահանջել հրաժարականի դիմում գրել: Գևորգյանի խոսքով ՝ Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, որից հետո մարզպետարանի շենքում 7-8 հոգով նրան ծեծի են ենթարկել:

«Միջադեպի մասին լսել եմ, սակայն մանրամասների չեմ տիրապետում: Կարող եմ միայն հաստատել բռնության անթույլատրելիության մասին դեռևս 2018 թվականին հայտարարված մեր սկզբունքը։ Եվ այդ սկզբունքը չի փոխվել», - ասաց Ավինյանը։

Խոսելով քաղաքական տարաձայնությունների պատճառով մարդկանց պաշտոններից հեռացնելու մասին՝ Ավինյանն ընդգծել է, որ կարևոր է առաջին հերթին հասկանալ, թե ինչ քաղաքական հայացքներով մարդիկ որ պաշտոններին պետք է հավակնեն։

«Կան պաշտոններ, որոնք պետք է զբաղեցնեն իշխող քաղաքական ուժի հետ նման հայացքներ ունեցող մարդիկ՝ ընդհանուր քաղաքական տրամաբանությունը պահելու համար։ Եթե խոսքը քաղծառայողների մասին է, ապա նրանք անձեռնմխելի են` չնայած քաղաքական հայացքներին, քանի որ ընտրությունը կատարվում է պրոֆեսիոնալիզմի հիման վրա: Իսկ եթե խոսքը քաղաքական պաշտոնների մասին է, ապա այստեղ քաղաքական հայացքներն առանցքային նշանակություն ունեն։ Ես նորից եմ ասում՝ մենք հանդուրժող ենք քաղաքական այլ հայացքներ ունեցողների նկատմամբ, մենք հանդուրժող չենք հանցագործությունների նկատմամբ։ Որոշ մարդիկ սխալմամբ փորձում են ներկայացնել հակառակը, երբ մենք իրականում հանցագործության դեմ ենք անհանդուրժող», - ասաց նա։

Նշենք, որ դեռ ընտրությունների օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ակնարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններում կադրային զտումների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքապետները, քաղաքապետները, որոնք առաջադրվել են ընդդիմադիր ցուցակներով, շուտով հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։



adv_banner

Ամենից շատ դիտված

16:57 Նորից դասադուլ կանենք․ Երևանի Նաիրի Զարյանի անվան դպրոցում բունտ է հասունանում
15:42 Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է
08:55 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
11:02 Երևանում Mazda 6-ը գլխիվայր շրջվել է. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. shamshyan.com
20:06 Շիրակի մարզում բախվել են Citroen Jumper-ը, Hyundai-ն ու Mercedes-ը․ կա 6 վիրավոր․ shamshyan.com
11:22 Ձրի գովազդ՝ քաղաքացիների հաշվին. գունավոր ծածկերով անհայտ մեքենաներ Բաղրամյանում
22:06 Վախճանից 53 տարի անց հայ կարդինալի մարմինն անխաթար է մնացել․ նա կվերահուղարկավորվի
13:43 Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են. Պապոյան
16:09 Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր․ կասկածյալը հայտնաբերվել է տաք հետքերով․ shamshyan.com
21:02 Դատարանը կալանավորեց Երևանում՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին․ shamshyan.com