Արտաքին 5 տարի առաջ - 10:45 23-06-2021

NYT-ն բացահայտում է սաուդացի լրագրող Խաշուկջիի սպանության մանրամասները

Լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությանը մասնակցած չորս սաուդացիները նախկինում ռազմական պատրաստվածություն են անցել ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով The Washington Post-ի սյունակագրի գործին առնչվող աղբյուրներին ու փաստաթղթերին:

Նշվում է, որ դասընթացը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության կողմից հաստատված պայմանագրով:

Ըստ NYT-ի՝ դասընթացը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Խաշուկջիի սպանության մեջ ներգրավված գաղտնի ստորաբաժանումը սկսել է լայնածավալ արշավ, որը ներառում էր Սաուդյան Արաբիայի հպատակների առևանգումը, կալանավորումը և խոշտանգումները. այդ ամենն արվում էր թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հրամանով «այլակարծությունը ճնշելու» նպատակով:

Պայմանագրի մասնակիցներին սովորեցրել են կրակել և գրոհներին պատասխանել, ինչպես նաև հետախուզել: Ենթադրվում էր, որ դասընթացը նրանց սովորեցնելու էր «ավելի լավ պահպանել սաուդյան առաջնորդներին»: Պատրաստման համար պատասխանատու էր Արկանզասում տեղակայված Tier 1 Group-ը:

Միաժամանակ թերթը պնդում է, որ որևէ ապացույց չկա, որ դասընթացը հաստատած ամերիկացի պաշտոնյաները կամ Tier 1 Group-ի ղեկավարները գիտեին Սաուդյան Արաբիայում բռնաճնշումներին այս սաուդցիների ներգրավվածության մասին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում