Ավելին 5 տարի առաջ - 00:02 23-06-2021

Կնոջս չեմ պարտադրի հայկական ավանդույթները. Սարիկ Անդրեասյան

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Instagram-ի Stories բաժնում պատասխանելով բաժանորդների հարցերին, բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել իր թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքից:

Ռեժիսորը խոստովանել է, որ ադեկվատ մարդ է և եթե իր ընկերուհին՝ դերասանուհի Լիզա Մորյակը, մի օր իր կինը դառնա, ապա երբեք չի պարտադրի նրան հայկական ավանդույթները:

Ո՞րն է իր սիրելի հայ դերասանը հարցին․ Սարիկ Անդրեասյանը պատասխանել է՝ նշելով Հրանտ Թոխատյանի անունը։

Անդրեասյանը նաև ասել է, որ շատ է ցանկանում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հայտնվի աշխարհի առաջնությունում։ «Դա պատմական պահ կլինի», գրել է ռեժիսորը։

Իսկ ամենավերջին հարցին՝ ու՞մ կցանկանայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում, Անդրեասյանը պատասխանել է, որ ուզում է տեսնել․․․իրեն, սակայն դրա համար պետք է փոխի կյանքը, իսկ հիմա դեռ կինոյով է զբաղվում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը