Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»
copy image url

Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»

Արտաքին 3 տարի առաջ - 13:55 22-06-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին: Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն ասել է, որ «ադրբեջանական մշակութային քաղաք Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել՝ իբր տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։

Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում:

«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում, վճռականորեն և արագ կյանքի կկոչենք մեր օրագարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» գործարկում։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նաև շեշտել է այն միտքը, թե տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումից ամենաշատ օգուտ քաղողներից մեկը կլինի Հայաստանը, եթե կարողանա գնահատել իր առջև հայտնված հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում