2018 թվականին գործող կառավարությունը բավականին բարձր վստահության քվե ուներ և կարող էր երկիրը տանել այլ ուղղությամբ։ Այս մասին իր ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Նրանք վենդետաների և անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով գնացին, ինչը ավարտվեց Ղարաբաղի կորստով, տնտեսական և ներքին քաղաքական ճգնաժամով»,- ասաց նա։
Ռ․ Քոչարյանը նշեց, որ գործող իշախանությունը 0-ական եզրակացություններ է արել կատարվածից ու շարունակելու է նույն ոգով․ «Սա նշանակում է, որ երկիրը դուրս չի գալու ներքին քաղաքական ճգնաժամից, իսկ ապագայում մեզ սպասվում են ևս մեկ նոր արտահերթ ընտրություններ։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի հասկացել, որ այսպես շարունակել չի կարելի»։