Սպորտ 5 տարի առաջ - 14:02 21-06-2021

Եվրո-2020․ Այս պահի դրությամբ միայն երեք հավաքական գոլ բաց չի թողել մրցաշարում

Իտալիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի 3-րդ տուրում։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը անպարտելիության շարքը հասցրեց 30 խաղի։ Սա հավաքականի լավագույն արդյունքի կրկնությունն է։

Բացի դրանից՝ Իտալիայի հավաքականը խմբային փուլում ընդհանրապես գոլ բաց չի թողել, փոխարենը տխրեցրել է մրցակիցների դարպասապահներին 7 անգամ։

Այս պահի դրությամբ, Եվրո-2020-ում գոլ բաց չեն թողել միայն երեք հավաքականներ․ բացի Իտալիայից՝ այդ եռյակում են նաև Անգլիան և Շվեդիան, որոնք, սակայն, դեռ մեկ հանդիպում ունեն անցկացնելու խմբային փուլում։

Նշենք նաև, որ բոլորից շատ գոլ այս պահի դրությամբ բաց է թողել Թուրքիայի հավաքականը՝ 8 գնդակ։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում