Արտաքին 5 տարի առաջ - 12:29 21-06-2021

ԱՄՆ-ն դուրս է բերում ՀՕՊ համակարգերը Մերձավոր Արևելքից

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքից դուրս է բերում հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք տեղադրել էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին Պենտագոնը Սաուդյան Արաբիայի իշխանություններին տեղեկացրել էր հունիսի սկզբին: Մի քանի MIM-104 Patriot համալիրներ, ինչպես նաև THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր հանելու են թագավորության տարածքից: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ զինված ուժերը մտադիր են հեռացնել ութ Patriot համալիրներ Իրաքից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից և Հորդանանից:

Սարքավորումների մի մասը տեղափոխվելու է այլ ուղղություններով, մնացած համալիրներն ուղարկվելու են ԱՄՆ: Մերձավոր Արևելքում ՀՕՊ համակարգերի քանակի նվազումը պայմանավորված է նրանով, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերսկսել բանակցություններն Իրանի հետ: Նախագահ Թրամփի օրոք հակաօդային պաշտպանության համակարգերն ուղարկվել են տարածաշրջան՝ ԱՄՆ դաշնակիցների և հենց երկրի զինված ուժերի անվտանգությունն ապահովելու համար:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը